Երուսաղեմի պատմական կենտրոնում զինված հաձակումից հետո ոստիկանությունը փակել է Տաճարի լեռան մզկիթների համալիրը՝ չեղարկելով այնտեղ ավանդաբար անցկացվող ուրբաթօրյա աղոթքները։ «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է իրավապահ մարմինների մամուլի ծառայությունը։
Տեղի լրատվամիջոցները որոշումը վերջին տարիների համար աննախադեպ են համարում։ Նման որոշում կայացվեց իսլամական աշխարհում նշանակությամբ երրորդ սրբավայրի մերձակայքում երեք գրոհայիններ՝ իսրայելցիների ուղղությամբ կրակ բացելուց հետո։ Երեք անձ է վիրավորվել։ Ոստիկանները ոչնչացրել են գրոհայիններին։
«Տաճարայի լեռ մուտքերը փակված են, այցելուները տարհանվել են։ Բացի այդ, շրջանի հրամանատարի որոշմամբ՝ Տաճարի լեռան վրա ուրբաթօրյա աղոթքը տեղի չի ունենա»,-հաղորդել է ոստիկանությունը։




























