Պատրիարք Կիրիլի մամուլի ծառայության ղեկավար Ալեքսանդր Վոլկովը հաղորդել է, որ Վալաամ ժամանած ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ավտոմեքենայում՝ կարմիր տուփում, սրբապատկեր է եղել։ Համապատասխան գրառումը նա արել է իր Facebook-յան էջում։
Այդ տուփը օգտատերերն ու լրագորղները զգեստի հատված կամ պայուսակ էին համարում, որը պատկանում է Պուտինի անհայտ ուղեկցորդին կամ ուղեկցորդուհուն։
Վոլկովի խոսքով՝ ժամանելով, նախագահը բացել է ավտոմեքենայի հետեւի դուռը, որտեղ նստած էր անվտանգության աշխատակիցը։ Վերջինի ձեռքում էր «կարմիր տուփը»։
«Քանի որ այնպես ստացվեց, որ ես ինքս ձեռքումս պահել եմ այդ տուփը 10 րոպե անց, կարող եմ ասել, որ սրբապատկերը ծանր էր եւ հազիվ թե նախագահը այն ձեռքին պահած տաճար մտներ», որտեղ այն թողել են, գրել է Վոլկովը։




























