Երկկողմանի միջկառավարական համաձայնագրի համաձայն՝ Ռուսաստանի քաղաքացիները Հայաստանի տարածք մուտք գործելու իրավունք ունեն՝ ինչպես արտասահմանյան, այնպես էլ ՌԴ քաղաքացու ներքին անձնագրով։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոական ներկայացուցչ Մարիա Զախարովան։

Զախարովան հավելել է, որ ներքին անձնագրով Հայաստան մուտքը հնարավոր է միայն Երեւանի «Զվարթնոց» եւ Գյումրու «Շիրակ» օդանավակայաններով։

Մինչեւ 14 տարեկան Ռուսաստանից երեխաների մուտքը Հայաստան հնարավոր է արտասահմանյան անձնագրերով, քանի որ ռուսական գործող օրենսդրության համաձայն՝ ներքին անձնագիր տրվում է 14 տարեկանից։

Հիշեցնենք, որ Ռուսաստանի քաղաքացիները 2017 թվականի փետրվարի 23-ից կարող են Հայաստան այցելել ներքին համաքաղաքացիական անձնագրերով։