ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանն այսօր՝ հուլիսի 14–ին, ոստիկանությունում խորհրդակցություն է հրավիրել բարձրաստիճան ոստիկանների մասնակցությամբ եւ խիստ «զրույց» ունեցել նրանց հետ։ Նիստին ներկա են եղել բոլոր մարզային եւ համայնքային ոստիկանապետերը։ NEWS.am-ին որոշ մանրամասներ են հայտնի դարձել խորհրդակցությունից։ Մեր աղբյուրի փոխանցմամբ՝ Վլադիմիր Գասպարյանը նախատել է մարզային պատասխանատուներին իրենց պարտականություններում թերանալու համար, իսկ մի քանիսին հրահանգել սեղմ ժամկետում «բարեփոխվել», հակառակ դեպքում կլքեն զբաղեցրած պաշտոնները։
Հասանելի է
русскийԹեմա
Տեղադրություն




























