Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն ուրբաթ իրեն համեմատել է Իրաքի նախագահ Սադամ Հուսեյնի հետ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

«Ես նման եմ Սադամ Հուսեյնին...ողջ Սադամ Հուսեյնին», – պետական հեռուստաընկերության եթերում հայտարարել է Մադուրոն։ Այդ ժամանակ նա հագել էր ռազմական համազգեստ եւ դեսանտային կարմիր բերետ։

Հուսեյնը տապալվել է 2003 թվականի ապրիլին, երբ ԱՄՆ-ի եւ Մեծ Բրիտանիայի զորքերը ներխուժեցին Իրաք։ Նա դատապարտվել է մահապատժի, ինչն իրագործվել է 2006 թվականին։

Նշենք, որ Վենեսուելայում ապրիլի սկբզից զանգվածային բողոքի ակցիաներ են տեղի ունենում։