Հուրգադայում զբոսաշրջիկների խմբի վրա հարձակում գործած անձը միջադեպից ոչ շատ առաջ է ձեռք բերել դանակը, որով հարձակվել է օտարերկրացիների վրա։ Այս մասին հայտարարել է Կարմիր ծով գավառի անվտանգության վարչության ներկայացուցիչը, փոխանցում է «ՏԱՍՍ»-ը։
Նրա տվյալներով՝ «հանցագործը Հուրգադա է ժամանել ուրբաթ առավոտյան, քաղաքի մզկիթներից մեկում ներկա եղել ուրբաթօրյա աղոթքին, ապա տնտեսական խանութից գնել է խոհանոցային դանակ եւ լողափ է ուղեւորվել, որտեղ գտնվում են զբոսաշրջային համալիրները»։
Նշվում է, որ հարձակվողը ծագումով Եգիպտոսի Քաֆր աշ Շեյխ գավառից 28-ամյա Աբդերռահման Շամս ադ-Դինն է։ Մինչ այդ նա իրավապահների ուշադրության կենտրոնում չի հայտնվել։
Հարձակումից հետո հանցագործը դանակն ու բջջային հեռախոսը ծովն է նետել։ Դրանք գտնվել են եւ որպես հիմնակա նյութական ապացույցներ՝ կցվել գործին։




























