Աթենքի կենտրոնում ավստրալացի զբոսաշրջիկի վրա չորս տղամարդ է հարձակվել այն բանի համար, որ նա կիրակի օրը գնումներ էր կատարում, գրում է պորտալը։
Ավստրալացու խոսքով իր վրա հարձակվել են, երբ ինքը դուրս էր գալիս քաղաքի կենտրոնում գտնվող խանութից։ Նա պատմել է, որ զբոսնում էր ընտանիքի հետ, երբ մի խոմբ տղամարդիկ առանց որեւէ պատճառի հարձակվել են իր վրա։ «Ես նրանց ոչինչ չէի ասել, ես չգիտեի, թե նրանք ովքեր են։ Նրանք մոտեցան, սկսեցին ծեծել ինձ՝ ասելով, որ ես խանութներ չմտնեմ»։
Դեպքը տեղի է ունեցել կիրակի օրերին խանութների բացման դեմ ակտիվիստների ու աշխատողների հանրահավաքի ավարտից հետո։
Զբոսաշրջիկին ծեծել են նրա կնոջ, դստեր ու զոքանչի աչքի առաջ։ «Մենք պարզապես զբոսնում էինք, երբ չորս տղամարդիկ անսպասելիորեն հարձակվեցին ամուսնուս վրա։ Ամենուրեք արյուն էր, դուստրս լացում էր ու ուշաթափվեց։ Ես փորձում էի օգնել ամուսնուս, բայց նրանք հրեցին ինձ, մորս ու երեխային»,- պատմել է տուժածի կինը։ Վրդովված զբոսաշրջիկները հայտնել են, որ այլեւս երբեք Հուսաստան ոտք չեն դնի։


























