Ճապոնիայի որոշ մասերում մի քանի շաբաթ շարունակվող հորդառատ անձրեւները լուրջ տարերային աղետների պատճառ են դարձել։ Զոհերի թիվը հասել է 34-ի, եւս 7-ն անհետ կորել են, մոտ 2700 փրկարարներ փնտրում են կորածներին, հայտնում է «Սինհուան»՝ վկայակոչելով ճապոնական լրատվամիջոցները։

Հուլիսի 5-ին Կուսյու նահանգում սկսվել են հորդառատ անձրեւներ։ Ավելի վաղ երկրի կառավարությունը եղանակային պայմանները բնորոշել էր որպես արտակարգ խոշոր տարերային աղետ։