Երեւան քաղաքի Հաղթանակ թաղամասի աղբանոցում 5 օր շարունակվող հրդեհը մարվել է. հուլիսի 18-ին, ժամը 23:37-ին ավարտվել են հրդեհաշիջման աշխատանքները:
Հայաստանի ԱԻՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ այրվել է 5 հա տնտեսական եւ կենցաղային աղբ:
Հիշեցնենք, որ հուլիսի 13-ին, ժամը 15:42-ին ահազանգ էր ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երեւան քաղաքի Հաղթանակ թաղամասի աղբավայրում. կրակը տարածվում է դեպի մոտակա տներ: Դեպքի վայր էր մեկնել չորս մարտական հաշվարկ:
Պարզվել էր, որ Սիլիկյան թաղամասի աղբանոցում (10 հա) այրվում է մոտ 6.5 հա (տարբեր տեղամասերով) կուտակված աղբ, որից 3.5 հա-ի տարածումը դեպի բնակելի հատված կանխվել էր:
Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել էին քաղաքապետարանի կոմունալ բաժնի 6 ջրատար, օգտագործվել՝ հատուկ տեխնիկա:
Հուլիսի 16-ին, ժամը 15.00-ի դրությամբ հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում էին 9 մարտական հաշվարկ, «Սանիթեք» ՍՊԸ-ի ութ ջրատար եւ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը՝ փ/ծ փոխգնդապետ Ա. Հակոբյանի գլխավորությամբ:
Ժամը 20:51-ին, եղանակային անբարենպաստ պայմաններից ելնելով, հրդեհաշիջման աշխատանքները դադարեցվել էին: Դեպքի վայրում հերթապահել է չորս մարտական հաշվարկ եւ «Սանիթեք» ՍՊԸ-ի երեք ջրատար:
Հուլիսի 17-ին, ժամը 11:31-ին հրդեհաշիջման աշխատանքները վերսկսվել էին: ՓԾ տնօրենի տեղակալ փ/ծ գեներալ-մայոր Գաբրիելյանի կարգադրությամբ դեպքի վայր էր մեկնել հինգ մարտական հաշվարկ:
Ժամը 07:30-ի դրությամբ այրվում էր մոտ 11000 քմ (երկու տեղամասով) կուտակված աղբ, որից 5000 քմ-ի տարածումը դեպի բնակելի հատված կանխվել է:
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)



























