Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում (հուլիսի 18-ից 19-ը)

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հուլիսի 18-ից 19-ը հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 12 դեպքից բացահայտվել է 10-ը:

Արձանագրվել է թմրամիջոցի հայտնաբերման 2 դեպք:

Բացահայտվել է գողության 10, խուլիգանության 1, խարդախության, գույքի դիտավորությամբ ոչնչացման և հարկերից խուսափելու 2-ական դեպք:

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու 2 դեպք։

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 10 պատահար, ինչի հետևանքով 18 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: