Առնվազն 33 մարդ է զոհվել գյուղացիների ու հովիվների միջեւ բախումների հետեւանքով, որոնք տեղի են ունեցել Նիգերիայի հյուսիսում՝ Քադունա նահանգում, հայտնում է «Սինհուան»։
Քսանյոթ հովիվներ, որոնք ապրում էին այդ նահանգի Կաջուրու տեղանքում, սպանվել են գյուղացիների կողմից երկու հարձակումների ընթացքում, իսկ գյուղացիներն էլ 6 զոհ են տվել, լրագրողներին հայտնել է Քադունայի ոստիկանապետ Ագիոլե Աբեխը։
Նա հայտնել է, որ ոստիկանները կկալանավորեն ու կպատժեն այդ ստոր ու դաժան արարքի պատասխանատուներին։ Նա նշել է, որ տվյալ գյուղերում իրավիճակն արդեն հանդարտվել է։
Դաժան հաշվեհարդարը սկսվել է հուլիսի 16-ին, երբ մի քանի երիտասարդներ գնացել են Ուգվան Ուկա գյուղ, որպեսզի վրեժխնդիր լինեն իրենց ազգականի համար։




























