ԱՄՆ նախագահ Ջոն Քենեդու ենթադրյալ սպանող Լի Հարվի Օսվալդի դագաղը դրվել է աճուրդի: Մեկնարկային գինը հազար դոլար է:
Nate D Sanders աճուրդի տանը պատմել են, որ դագաղի նկատմամբ մեծ հետաքրքրություն է առաջացել: Հիմնական հավակնորդները կլինեն ամերիկյան պատմության թանգարարնները, գրում է Lenta.ru-ն:
Լի Հարվի Օսվալդի դագաղը հողից հանվել է 1981-ին, երբ նրա կինը պահանջեց էքսգուամցիա կատարել: Օսվալդի կինը պնդում էր, որ իր ամուսնու մարմնի փոխարեն թաղվել է ռուս գործակալի մարմին: Սակայն այդ ամենը հերքվեց:
Էքսգումացիայից հետո Օսվալդին թաղեցին Տեխասում, իսկ առաջին դագաղն արդեն պիտանի չէր թաղման համար:



























