Ղարաբաղյան հիմնախնդիրն առաջիկայում չի լուծվի: Հուլիսի 21-ին լրագրողների հետ հանդիպմանն այս  մասին հայտարարեց Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը:

Նրա կարծիքով՝ ղարաբաղյան խնդիրը եթե նույնիսկ լուծվի, ապա ոչ այնպես, ինչպես Ադրբեջանն է պատկերացնում: «Իրավիճակը գրեթե նույնը կմնա: Երկար ժամանակ: Նրանց մնում է միայն ճնշում գործադրել Հայաստանի եւ Արցախի հասարակությունների վրա»,- նշեց քաղաքագետը: