Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ հուլիսի 23-ին, ժամը 03:42-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Նոր-Գեղի գյուղի վերջնամասում այրվում է խոտածածկ տարածք:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ այրվում է ոչ բնակելի վագոն-տնակ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 04:20-ին, մարվել՝ 05:42-ին:

Ամբողջությամբ այրվել է վագոն տնակը (մոտ 21 քմ):