Ամերիկացի արվեստաբան Ռոյ Դոլիները Վերածննդի դարաշրջանի մեծագույն նկարիչ Միքելանջելո Բուոնարոտտիին մեղադրել է պլագիատի մեջ։ Նա հավատացնում է, որ «Քրիստոսի ողբը» քանդակն օրիգինալ չէ։

Ոչ այնքան վաղ գտնվել էր արվեստի հայտնի նմուշի նախատիպը. փոքրիկ արձանիկը ծածկված է եղել ներկի հաստ շերտով եւ փաթաթված սկոտչով։ Ռեստավրացիայի համար երեք տարի է պահանջվել։ Դրա հեղինակը հռոմեացի քանդակագործ Անդրեա Բրենյոն է (1418 – 1503 թթ.): Կավե «Ողբը» մարմարե քանդակից տարբերվում է ոչ միայն չափերով։ Կույս Մարիամը Քրիստոսին չի պահում իր ծնկներին, այլ միայն նրա գլուխն է գրկել։

Նշենք, որ «Քրիստոսի ողբի» վրա աշխատանքները Միքելանջելոն ավարտել է 1499 թվականին։ Սա միակ քանդակն է, որի վրա նա ստորագրել է։