ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության բնակչության պաշտպանության եւ աղետների հետեւանքների վերացման կազմակերպման վարչության աշխատակիցները «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ում իրականացրել են հեղուկ սնդիկի խմբաքանակի հավաքման եւ տեղափոխման գործողություն:

ԱԻՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ ձեռնարկված աշխատանքների արդյունքում հավաքվել է շուրջ 2 կգ 900 գ հեղուկ սնդիկ, որը «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ում ժամանակին օգտագործվել է չափիչ սարքերի լիցքավորման համար:

Հավաքված սնդիկը տեղափոխվել է «Նուրբ օրգանական քիմիայի գիտահետազոտական ինստիտուտի» քիմիական պահեստ:

Սնդիկի կուտակման վայրը վարակազերծվել է (դեմերկուրիզացիա):