Աֆղանստանի Քանդահար նահանգում բազայի վրա թալիբների հարձակման հետեւանքով 40 զինծառայող է զոհվել։ Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով Tolo News-ը։

Հեռուստաալիքի տվյալներով՝ հարձակումը տեղի է ունեցել Հաքրեզ գյուղում, երեքշաբթի երեկոյան։ Զինծառայողների եւ գրոհայինների միջեւ բախումները շուրջ 5 ժամ են տեւել։

Աղբյուրի փոխանցմամբ՝ իշխանությունները միջադեպի մասին տեղեկությունը պաշտոնապես չեն մեկնաբանել։