Հայաստանի ֆերմերները պետական ծրագրի շրջանակում շահավետ լիզինգով արդեն 65 միավոր գյուղտեխնիկա են գնել, այդ թվում՝ 29 տրակտոր: Հուլիսի 26-ին լրագրողների հետ հանդիպմանն այս մասին հայտարարեց ՀՀ գյուղնախարարի տեղակալ Ռոբերտ Մակարյանը:

Նրա խոսքով՝ տեխնիկան լիզինգով տրամադրվում է տարեկան 9% տոկոսադրույքով, որից 7%-ը սուբսիդավորում է պետությունը: Ընդ որում՝ ծրագիրը բաց է ոչ միայն ֆերմերների, այլեւ ավելի խոշոր տնտեսությունների համար: Ծրագրի հետ արդեն համագործակցում է 3 վարկային կազմակերպություն՝ «Инвестиции МСБ»-ն, «Card Agroserivce»-ը եւ «Acba Leasing»-ը: