ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ ուսումնական երթեւեկություն իրականացնող կազմակերպությունները եւ անհատները Երեւան քաղաքի փողոցներում ուսումնական երթեւեկության գործնական պարապմունքներ կազմակերպելիս չեն պահպանում Երեւանի քաղաքապետի 2003 թվականի սեպտեմբերի 17-ի №1775-Ա որոշման 5-րդ հավելվածով սահմանված պահանջները։
Այս առնչությամբ, ՃՈ տարածած հաղորդագրության մեջ ասվում է.
«Եվս մեկ անգամ ուսումնական երթեւեկություն իրականացնող կազմակերպություններին եւ անհատներին հիշեցնում ենք վերը նշված որոշման 5-րդ հավելվածով սահմանված փողոցները եւ հորդորում ուսումնական երթեւեկությունը կազմակերպել միայն այդ փողոցներում։
1. Ծարավ Աղբյուրի փողոց,
2. Թբիլիսյան խճուղի,
3. Թեւոսյան փողոց,
4. Էրեբունի փողոց,
5. Արցախի փողոց,
6. Ազատամարտիկների փողոց,
7. Շիրակի փողոց,
8. Շահումյանի գերեզմանատան ճանապարհ,
9. Տիչինայի փողոց (Զոր.Անդրանիկի փողոցի հետ հատման վայրից մինչեւ Կաթի գործարան)»:




























