Երեւանում, այսօր՝ հուլիսի 27-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել. ժամը 13։20-ի սահմաններում Արին Բերդի փողոցում՝ «Լավ ավտո» ընկերության դիմաց, Nissan Elgrand մակնիշի 35 GR 908 համարանիշի ավտոմեքենան  կողաշրջվել է։

Shamshyan.com-ի փոխանցմամբ, վթարի հետեւանքով վարորդը, ում ավտոմեքենայից դուրս են բերել քաղաքացիները եւ հարեւանությամբ ավտոպահեստամասերի եւ անիվների առեւտրով զբաղվող խանութ-սրահի աշխատակիցները, մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն։

Նախնական տեղեկություններով, վթարի պատճառը եղել է դիտահորը, երբ, հավանաբար, դիտահորի վրայով անցնելիս կափարիչը հարվածել է ավտոմեքենային, ինչից էլ այն կողաշրջվել է։