Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Մարտունու նստավայրից հայտնել են, որ հուլիսի 27-ին, ժամը 21։30-ի սահմաններում իրենց կալանավոր՝ Գեղարքունիքի մարզի Ներքին Գետաշեն գյուղի բնակիչ, 30-ամյա Ահարոն Ա.-ն բացել է ձերբակալվածների պահման վայրից դեպի ոստիկանության Մարտունու բաժնի պահպանվող հատուկ տարածք տանող դռան փականը եւ դիմել փախուստի։

Shamshyan.com-ի փոխանցմամբ, նա մեղադրվում է ՀՀ քր.օր-ի 177 հոդվածի (գողություն) 2-րդ մասի հատկանիշներով:

Փաստի առթիվ ոստիկանության Մարտունու բաժնի հետաքննչական բաժանմունքում նախաքննություն է սկսվել։