ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննություն է տարվում՝ պարզելու 30-ամյա տղամարդու մահվան պատճառները։
ՀՀ Քննչական կոմիտեից NEWS.am-ին հայտնում են, որ 2017թ. հուլիսի 27-ին՝ ժամը 12:00-ին, հաղորդում է ստացվել առ այն, որ Երեւան քաղաքի Դավթաշենի կամրջից մի երիտասարդ տղա իրեն ցած է գցել:
Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը: Դեպքի վայրի զննությամբ Դավթաշենի կամրջի տակ հայտնաբերվել է դի՝ արական սեռի:
Ձեռնարկված անհետաձգելի քննչական միջոցառումների արդյունքում պարզվել է մահացած տղամարդու ինքնությունը, ով հանդիսանում է Երեւան քաղաքի 30-ամյա բնակիչ:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Քննություն է տարվում՝ երիտասարդ տղամարդու մահվան բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։




























