Պակիստանում ճանապարհամերձ ռումբի պայթյունի հետեւանքով 4 մարդ է զոհվել, եւս 5-ը վիրավորվել է։

AP-ի հաղորդմամբ՝ միջադեպը տեղի է ունեցել Իրանի հետ սահմանին, Բելուջիստան նահանգում, Փաջգուր քաղաքի մերձակայքում։ Տեղի բնակիչների ավտոմեքենան անցել է ճանապարհամերձ ռումբի վրայով եւ պայթել։