ԱՄՆ պետքարտուղարությունը դժգոհություն է հայտնում կապված Ռուսաստանի ձեռնարկած միջոցառումներ հետ՝ ի պատասխան ԱՄՆ-ի պատժամիջոցների։ «Մենք մեր խորը հիասթափությունն ենք հայտնում եւ բողոքարկում ենք»,-հայտարարել է պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Հիզեր Նաուերթը։ Այս մասին հաղորդում է RNS-ն՝ վկայակոչելով Washington Post-ը։
Ռուսաստանի ԱԳՆ-ն հայտնել է, որ օգոստոսի 1-ին ԱՄՆ-ի դեսպանատունը պետք է դադարեցնի օգտագործել Սերեբրյանի Բորի ամառանոցը։ Իսկ մինչեւ սեպտեմբերի 1-ը ԱՄՆ-ն պետք է կրճատի ՌԴ-ում իր դիվանագետների թիվը՝ այն հասցնելով 455-ի։




























