Ամերիկյան Apple ընկերությունը Չինաստանի բնակիչների համար անհնար է դարձրել որոշ հավելվածների ներբեռնում, որոնք օգտագործում են VPN ծառայություններ ( Virtual Private Network, վիրտուալ մասնավոր ցանցեր) ու թույլ են տալիս շրջանցել սահմանափակումները համացանցում։ Այս մասին հայտնում է Bloomberg-ը՝ վկայակոչելով Չինաստանում կորպորացիայի պաշտոնական ներկայացուցիչ Քերոլին Վուին։

Կարգադրել են ջնջել որոշ VPN-հավելվածներ, որոնք չեն համապատասխանում նոր օրենսդրությանը, պարզաբանել է նա։

Մինչ այդ արդյունաբերության ու ՏՏ նախարարությունը հավելվածների մշակողներից պահանջել էր պետական արտոնագրեր ստանալ։ Երկրի իշխանությունները պետական ինտերնետ- փրովայդերներին կարգադրել են արգելափակել VPN-հավելվածների գործածումը 2018-ի փետրվարի 1-ից սկսած։