Ռուսաստանցի զբոսաշրջիկը մահացել է Թուրքիայում ծովում լողալիս՝ ասթմայի հետ կապված բարդացումների պատճառով։ Այս մաիսն գրում է IHA-ն։

36-ամյա Օքսանա Աստաֆեւան հանգստանում էր ամուսնու հետ թուրքական Կեմեր քաղաքի շրջակայքում։ Ականատեսները հանել են կնոջը ջրից, երբ տեսել են, որ նա սկսել է իրեն վատ զգալ, սակայն նրան փրկել չի հաջողվել։

Նշում են, որ կինը մոռացել էր ինհալյատորը հյուրանոցի համարում։