Ռուսաստանի բնակիչները 2017-ին նախընտրում են տնամերձ հողատարածքում սեփական արտադրություն աճեցնելը՝ որպես իրենց նյութական վիճակի բարելավում, ասվում է «Ռուսաստանում տնտեսական իրավիճակի մշտադիտարկման» մեջ, փոխանցում է Gazeta-ն։
Տնտեսագետները ներկայացնում են ՌԳԱ Սոցիոլոգիայի ինստիտուտի հետազոտությունների տվյալները, որոնք համաձայն 2017-ի գարնանը հարցման մասնակիցների մեկ երրորդը հայտնել է, որ ինքն իրեն ապահովում է մթերքով, որոնք աճեցրել է անձնական տնամերձ հողատարածքում, այս ցուցանիշը 12 տոկոսով մեծ է 2014-ի ցուցանիշից։
«Այսպիսով քաղաքացիների վարքագծում գերակշռում են հիմնականում իրենց նյութական վիճակի բաելավման արխայիկ ձեւերը, որոնք տարածված էին դեռ 1990-ականներին, այլ ոչ թե ակտիվ նորարարական փորձը»,- ասվում է նյութում։
Փորձագետները հավելում են, որ միջին խավը ստիպված է փոխել իր սպառողական վարքագծի ռազմավարությունը։ 2017-ի երկրորդ եռամսյակում 69 տոկոսը գումար է տնտեսել տնից դուրս սնվելուց հրաժարվելու հաշվին, 63 տոկոսը՝ արձակուրդի հաշվին։
«Դանդաղընթաց ճգնաժամին քաղաքացիների հարմարվելը հանգեցրել է նրան, որ նրանք արդեն չեն զգում իրենց նյութական դրության կտրուկ վատացումը»,- շեշտում են տնտեսագետները։




























