Երեւանում բնակարաններից մեկում գազի բալոնից տեղի է ունեցել արտահոսք՝ հրդեհի բռնկմամբ:

Ըստ ԱԻՆ մամուլի ծառայության՝ ահազանգը ստացվել է ժամը 16:12-ին: Հրդեհը մարվել է տեղի ուժերով: 5 կգ-ոց գազի բալոնից տեղի է ունեցել արտահոսք՝ հրդեհի բռնկմամբ:

Փրկարարներն իրականացրել են հերթապահություն՝ մինչ գազի ամբողջական դատարկվելը: