Աֆղանստանի արեւմտյան Հերաթ գավառում շիաների մզկիթում մահապարտի իրականացրած ահաբեկչության հետեւանքով 29 մարդ է զոհվել, 64 վիրավոր կա, որոնցից 10-ի վիճակը ծայրահեղ ծանր է: Այս մասին հաղորդում է AP-ն՝ վկայակոչելով բժիշկների տվյալները:
Իրեն պայթեցնելուց առաջ մահապարտը կրակ է բացել մզկիթում գտնվողների ուղղությամբ: Առաջին պայթյունից 10 րոպե անց եւս մեկ պայթյուն է որոտացել, որի պատճառները դեռեւս հայտնի չեն:
Տեղի բնակիչները զայրացել են, որ ոստիկանները չեն կարողացել կանխել երկրորդ պայթյունը: Զայրացած բազմությունը հարձակվել է մզկիթից 50 մետր հեռավորությամբ գտնվող ոստիկանական բաժանմունքի վրա:




























