Ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները օգոստոսի 1-ին, ժամը 16.45-ին, Սոչի-Երեւան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո «Զվարթնոց» օդանավակայանի ժամանաման սրահից բերման են ենթարկել 1980 թ. ծնված Կորյուն Կ.-ին։

Նա ապրիլի 3-ից ոստիկանության Կենտրոնականի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քր. օր.-ի 193 հոդվածի մեղադրանքով (Կանխամտածված սնանկությունը):