Ուկրաինայի գերագույն ռադայի ժողովրդական պատգամավոր Նադեժդա Սավչենկոն հարցարույց է տվել «Գլավկոմ» պարբերականին, որտեղ պատմել է հեռախոսով սեքսի ծառայությունում աշխատանքի մասին։

Սավչենկոն խոստովանել է, որ այդ աշխատանքում իրեն օգնել է «ամեն ինչի նկատմամբ ադեկվատ վերաբերմունքը», ինչպես նաեւ այն, որ մանուկ հասակում իրեն սովորեցրել են՝ ինչպես ճիշտ ընկալել հակառակ սեռին։

Պատգամավորը պատմել է նաեւ «Էքստրասենսերի պատերազմ»-ի ուկրաինական տարբերակին մասնակցության մասին։ Նրա խոսքով՝ պրոդյուսերներին դիպուկահար էր անհրաժեշտ, եւ նրանք իրեն են դիմել։ Սավչենկոն նախ մերժել է, սակայն հետո իր համար եւս հետաքրքիր է եղել այդ ամենին նայել ներսից։