Թուրքմենստանի նախագահ Ղուրբանղուլի Բերդիմուհամեդովը անձամբ է հանրապետության զինված ուժերի գեներալներին ցուցադրել հրաձգության եւ դանակ նետելու իր ունակությունները։ Աշխաբադի մերձակայքում զորավարժությունների ժամանակ նախագահի գործողությունների տեսագրությունը հրապարակել է «Թուրքմենստանի խրոնիկա»-ն։
Տեսագրությունում Բերդիմուհամեդովը ջիփով հրաձգարան է ժամանում, ապա ի ցույց է դնում հրացանից եւ ատրճանակից կրակելու, ինչպես նաեւ դանակ նետելու իր ունակությունները։ Ներկա բարձրաստիճան սպաները ծափահարում են։




























