Սեւանի խեցգետինը լճում հայտնվել է անցյալ դարի 80-ականներին եւ նրա համար պարգեւ է դարձել, քանի որ հիմնականում սնվում է օրգանական տիղմով։  Այս մասին օգոստոսի 3-ին  լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Գիտությունների ազգային ակադեմիայի հիդրոէկոլոգիայի եւ ձկնաբուծության ինստիտուտի տնօրեն Էվելինա Ղուկասյանը։

Նրա խոսքով՝ նախկինում այդ գործառույթն իրականացնում էր Սեւանի կողակը, ինչը նպաստում էր լճի ջրի մաքրվելուն։

«Այժմ այդ գործառույթը ստանձնել է խեցգետինը։ Բայց խեցգետնի որսն անցել է բոլոր թույլատրելի նորմերը եւ նույնիսկ խրախուսվում էր։ Արդյունքում դրա պաշարները եւս լճում կրճատվել են»,- նշեց Ղուկասյանը։