Տոկիոյում՝ աշխարհի ամենախոշոր Ցուկիձի ձկան շուկայում, տեղի ժամանակով՝ 16։50-ին հրդեհ է բռնկվել, փոխանցում է Lenta-ն։
Բոցը տարածվել է 600 ք/մ տարածքում։ Կրակը մի քանի վաճառակետ եւ պահեստ է ոչնչացրել։ Հրդեհը մարել են շուրջ 60 հրշեջներ։ Նախնական տվյալներով՝ ոչ ոք չի տուժել։




























