ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը գովաբանել է գլխավոր դատախազ, արդարադատության նախարար Ջեֆ Սեշնսին՝ իշխանական կառույցներից արտահոսքերի դեմ պայքարի համար, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
«Լավ է, որ երկար տարիներ արտահոսքերից հետո գլխավոր դատախազը սկսել է գործել։ Ազգային անվտանգության համար որքան խիստ, այնքան լավ»-Twitter-ի իր էջում գրել է Թրամփը։
Ուրբաթ տեղի ունեցած համաժողովում Սեշնսը խոստացել է խստացնել արտահոսքերի դեմ պայքարը։




























