Քենիայում առյուծները սպանել ու հոշոտել են երիտասարդ հովվին, փոխանցում է AP-ն։ Գործակալության տվյալներով՝ առյուծները հարձակվել են տղամարդկանց խմբի վրա, որոնք կենդանիներին արածեցնում էին Նայրոբիի ազգային պարկում։
Փրկարարներին հաջողվել է փրկել 7 մարդու։ Սակայն 18-ամյա երիտասարդը զոհվել է, նրա մարմնի մեծ մասն առյուծները հոշոտել են։



























