Դուբայի Movenpick հյուրանոցում հրդեհ է բռնկվել: National-ի հաղորդմամբ՝ Dubai Marina շրջանում գտնվող հյուրանոցի հյուրերն ու աշխատակիցները ժամանակին տարհանվել են:
Սա վերջին մի քանի օրվա ընթացքում արդեն երրորդ հրդեհն է: Օգոստոսի 4-ին Դուբայում հրդեհ էր բռնկվել 87 հարկանի Torch Tower երկնաքերում, իսկ երեկ՝ 73 հարկանի Tiger Tower շենքում:
Fire at the Mövenpick. Hope everyone is safe! #Dubai pic.twitter.com/Ys37ZZE2Pe
— Tinia Nassif (@webteee) August 7, 2017



























