Գերմանիայում անտունների եւ փախստականների կենտրոնում հրդեհի հետեւանքով երկու մարդ է զոհվել։ Reuters-ը, վկայակոչելով ոստիկանությունը, հաղորդում է, որ զոհվել են 54-ամյա մի կին եւ 56-ամյա մի տղամարդ։ Եվս մի քանի մարդ տուժել է։ Ոստիկանությունում բացառել են հրկիզելու տարբերակը։
Հրդեհը բռնկվել է օգոստոսի 7-ին, վաղ առավոտյան, Մարկգրոենինգեն քաղաքում։ Այդ պահին շինությունում 9 մարդ է գտնվել։



























