Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլին հայտնել է, որ օգոստոսի 7-ին կմեկնի Լեհաստանից։
Ավելի վաղ Վրաստանի իշխանությունները լեհական դատախազությանն ուղարկել էին հարցում՝ Սահակաշվիլիի գտնվելու վայրի մասին։
«Երկուշաբթի ես կմեկնեմ Լեհաստանից»,- հայտնել է Սահակաշվիլին PAP գործակալությանը։
Մինչ այդ Լեհաստանի իշխող «Իրավունք ու արդարություն» կուսակցության պատգամավոր Մալգոժատա Գոշչեւսկայան հայտնել էր, որ Սահակաշվիլին հանրապետություն է գտնվում, որտեղ մասնակցել է Վարշավյան ապստամբության տարեդարձին նվիրված միջոցառումներին։ Սահակաշվիլին ինքը հայտնել է, որ ԱՄՆ-ից Վարշավա է ժամանել հենց իմացել է, որ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն որոշել է իրեն զրկել ուկրաինական քաղաքացիությունից։ Նա հավելել է, որ մտադիր է այցելել նաեւ ուրիշ եվրոպական երկրներ։ Նրա խոսքով, ինքը սահմանը հատել է ուկրաինական անձնագրով։
Ուկրաինայի միգրացիոն ծառայությունը հուլիսի 26-ին հայտնել է, որ Պորոշենկոն Սահակաշվիլիին զրկել է ուկրաինական քաղաքացիությունից, քանի որ նա այն ստանալիս սխալ տվյալներ էր ներկայացրել։


























