Նախագահ Դոնալդ Թրամփի աշխատանքից դժգոհ ամերիկացիների թիվը հասել է 56 տոկոսի։ Այս մասին վկայում են SSRS ծառայության հարցման տվյալները, փոխանցում է  Gazeta-ն։

Նշվում է, որ Թրամփի աշխատանքից դժգոհների թիվը հասել է ամենաբարձր մակարդակին՝ նրա՝ երկրի նախագահի պաշտոնը ստանձնելուց ի վեր։

Փետրվարին այն հավանության էր արժանացնում ամերիկացիների 44 տոկոսը, հավանության չէր արժանացնում՝ 53 տոկոսը։ Իսկ ապրիլին Թրամփի աշխատաքնից գոհ էր 44 տոկոսը, դժգոհ՝ 54 տոկոսը։

Ներկա պահին նրա աշխատանքից գոհ է ԱՄՆ-ի քաղաքացիների 38 տոկոսը։