Չինաստանի Հանչժոու քաղաքի բանկիչները (Չժեցզյան նահանգ) տեղի իշխանություններին բողոքել են ռեստորանի գովազդային պաստառից, որը հաճախորդուհիներին զեղչ է առաջարկել՝ ըստ կրծքի չափսի։ Այս մասին հաղորդում է Lenta-ն՝ վկայակոչելով BBC News-ը։
Ռեստորանի գովազդային պաստառին պատկերված են եղել ներքնազգեստով կանայք։ Դրա վրա առկա էր նաեւ «Ամբողջ քաղաքը՝ կրծքի փնտրտուքներում» կարգախոսը։ Ամենաձեռնտու զեղչերը ռետորանի ղեկավարությունն առաջարկել է մեծ կրծքով կանանց։
Հանչժոուի վրդովված բնակիչները նշել են, որ նման ակցիաները «գռեհիկ գովազդ» եւ «կանանց նկատմամբ խտրականություն» են։
Պաստառները հայտնվել են օգոստոսի սկզբից։ Ադմինիստրատորի հավաստմամբ՝ ակցիայի սկզբից հաստատության կին այցելուների թիվը 20 տոկոսով ավելացել է։ Բազմաթիվ բողոքների պատճառով, սակայն, ակցիան դադարեցվել է։




























