Եգիպտոսում անվտանգության ուժերի ու զինյալների բախումների հետեւանքով մեկ ոստիկան է զոհվել, հայտնում է AP-ն։ Ոստիկանությունը գործողություն է իրականացրել Գենա նահանգի լեռնային տեղանքում, քանի որ տեղեկություն էր ստացել այն մասին, որ այնտեղ թաքնվում են ԻՊ-ի զինյալները։ Փոխհրաձգության ընթացքում սպանվել է երկու զինյալ, նաեւ մեկ ոստիկան։




























