Ռուսաստանի Չելյաբինսկի մարզում հայաստանցի երիտասարդը փորձել է ուժով ստիպել աղջկան` ամուսնանալ իր հետ:

27-ամյա Խաչիկ Սահակյանը 2010-ի սեպտեմբերին ծանոթացել է 18-ամյա ուսանողուհու հետ եւ որոշ ժամանակ անց ամուսնության առաջարկ արել նրան, սակայն մերժվել է:

2010-ի հոկտեմբերի 9-ին Սահակյանն աղջկա հետ եկել է Ռումյանցեւ փողոցի  բնակարաններից մեկը, որտեղ արդեն գտնվելիս է եղել իր հայրենակցուհին: Նրա հետ Խաչիկը պայմանավորվել է պահել ռուս աղջկան այնքան ժամանակ, մինչեւ վերջինս համաձայնի ամուսնանալ իր հետ:

Սահակյանն իր այս արարքի համար դատարանի առաջ կկանգնի ուսանողուհուն ազատությունից զրկելու համար, հաղորդում է Chelyabinsk.ru-ն: