Կտրուկ անկումից հետո բիթքոինի գինը երկրորդ օրն է՝ շարունակում է աճել: Արդյունքում բիթքոինը նորից գնի ռեկորդ է սահմանել՝ հասնելով 3.5 հազար դոլարի, հաղորդում է RG-ն:
Ստացվում է, որ բիթքոինի կապիտալիզացիան մոտենում է 60 մլրդ դոլարի: Մեկ տարվա ընթացքում այն թանկացել է 485%-ով:
Ընդհանուր առմամբ, կրիպտոարժույթի շուկայում լավատեսական տրամադրություններ են: Այս շուկայի ծավալն աճում է: Ներկայում այն կազմում է շուրջ 125 մլրդ դոլար:




























