Նոր հետազոտությունները ցույց են տվել, որ XXI դարում ԱՄՆ-ի բնակիչներն ավելի շատ են խմում, քան նախորդ հարյուրամյակում, փոխանցում է Americaru-ն։

Գիտնականների խոսքով՝ դա տագնապալի միտում է՝ երկրում առողջապահական ծախսերի առումով պոտենցիալ լուրջ հետեւանքներով։

JAMA Psychiatry-ում հրապարակված վերլուծության տվյալներով՝ շաբաթական առնվազն մեկ անգամ խմող չափահասների թիվը կարող է հասնել 30 միլիոնի։ Դա ավելին է, քան բոլոր նահանգների բնակչությունը՝ բացի Քալիֆորնիայից։ 

«Դա սթափվելու կոչ պետք է լինի»,- ասել է մասնագետ Դեւիդ Ջերնիգանը՝ հավելելով, որ ալկոհոլը նրանց թիվ մեկ խնդիրն է։