Լիբիայի նախկին վարչապետ Ալի Զեյդանին առեւանգել են Տրիպոլիի հյուրանոցից, հայտնում է «Ալ Արաբիա» հեռուստաալիքը:
«Ալ Արաբիա»-ի տեղեկություններով՝ զինված խումբը նախկին վարչապետին հյուրանոցից առեւանգել եւ տարել է անհայտ ուղղությամբ:
Լիբիական Libya Herald պարբերականը հայտնում է, որ խումբը կազմված է Տրիպոլիի կառավարամետ Հեղափոխական բրիգադի անդամներից, եւ դեռեւս չհաստատված տեղեկություններով գործել է գլխավոր դատախազի տված օրդերով:
Նշվում է, որ 2013 թվականին Ալի Զեյդանին առեւանգել էին, երբ վարչապետի պաշտոնն էր զբաղեցնում, սակայն նույն օրն էլ ազատել էին:




























