Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր օգոստոսի 14-ին, ժամը 21:44-ին  տեղեկություն է ստացվել, որ Տավուշի մարզի Դիլիջան քաղաքում գտնվող «Պարզ լճի» խաչմերուկում՝ «Չուգունի մոստ» կոչվող հատվածից «Ford» մակնիշի ավտոմեքենա է ընկել գետը.  անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ «Hyundai Elantra» մակնիշի 35 GP 853 համարանիշի ավտոմեքենան (վարորդ՝ Վ. Ա.) դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի մասից եւ ընկել գետը, ինչի հետեւանքով ուղեւորներ՝ 19-ամյա Ա. Մ.-ն եւ 19-ամյա Հ. Թ.-ն հոսպիտալացվել են Դիլիջանի ԲԿ, որտեղ տուժածների առողջական վիճակները բժիշկների կողմից գնահատվել է բավարար:

Փրկարարներն ավտոկռունկի օգնությամբ գետից դուրս են բերել ավտոմեքենան: