Եթե Հյուսիսային Կորեայի շուրջ իրավիճակի պատճառով պատերազմ սկսվի՝ ապա ակնհայտ է, որ այն ամերիկացիները կսկսեն, դրա հավանականությունը 90 տոկոս է ։ Այս մասին NEWS.am–ի թղթակցի հետ զրույցի ժամանակ հայտնել է Քաղաքական ու ռազմական վերլուծության ռուսաստանյան ինստիտուտի փոխտնօրեն Ալեքսանդր Խրամչիխինը։

Ըստ քաղաքագետի՝ ակնհայտ է, որ ԱՄՆ-ն կփորձի զինաթափող հարված հասցնել Հյուսիսային Կորեսայի հրթիռային ու միջուկային ենթակառուցավածքի հիմնական օբյեկտներին։ «Իսկ Հյուսիսային Կորեան, ակնհայտ է, որ կպատասխանի լիածավալ հարվածով, առաջին հերթին ուղղված Հարավային Կորեային, գուցե նաեւ Ճապոնիայում ու Գուամում ամերիկյան օբյեկտներին»,- նշեց Ալեքսանդր Խրամչիխինը։

Այն հարցին, թե այս ֆոնին որքանով կարող են սրվել ռուս- ամերիկյան հարաբերությունները, քաղաքագետը շեշտեց․ «Ռուսաստանն, անկասկած, ուղիղ չի միջամտի հակամարտությանը։ Բայց այն, որ դրան ծայրաստիճան բացասաբար կվերաբերվի, կասկածից վեր է։ Ռուս- ամերիկյան հարաբերությունները առանց այդ էլ ծայրաստիճան վատ են, այսպիսին էլ կմնան, ոչինչ չի փոխվի»։

ԻՆչ վերաբերումէ Չինաստանին, Ալեքսանդր Խրամչիխինն ասաց․ «Սկզբում Չինաստանը կհետեւի իրադարձություններին ու բողոքներ կարտահայտի ։ Իսկ հետո արդեն, եթե պատերազմ սկսվի, շատ հավանական է, որ Չինաստանը , ի վերջո, պարզապես կգրավի Հյուսիսային Կորեան, որտեղ կստեղծվի խամաճիկային, չինամետ վարչակազմ»։

Հիշեցնենք, որ Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտնել է, որ Հյուսիսային Կորեայի շուրջ հակամարտությունը կարող է ավարտվել ուժային միջամտությամբ