Ֆրանսիայում մեքենան մխրճվել է պիցերիայի մեջ, զոհվել է 8-ամյա աղջիկ, եւս հինգ մարդ վիրավորում է ստացել։ BBC –ն, վկայակոչելով ֆրանսիական լրատվամիջոցները, հայտնում է, որ միջադեպը տեղի է ունեցել Սենթ Սորթսում։
39-ամյա վարորդը մխրճվել է սրճարանի պատշգամբի մեջ։ Նրան կալանավորել են։ Տղամարդը ոստիկանությանը հայտնել է, որ ուզում էր ինքնասպան լինել, իսկ մեքենայի մեջ զենք են հայտնաբերել։ Սակայն այդ միջադեպը չի դիտարկվում որպես ահաբեկչություն։



























