Էլվիս Փրեսլիի երկրպագուներն առաջինա անգամ ստիպված են եղել վճարել «Գրեյսլենդ» կալվածք, ինչպես նաեւ ԱՄՆ-ի Մեմֆիս նահանգում երաժշտի գերեզմանին այցելելու համար՝ ռոք-նռ-ռոլլի արքայի մահվան 40-րդ տարելիցի կապակցությամբ։ Այս մասին հաղորդում է Associated Press-ը։
Հայտնի երգիչը վախճանվել է 1977 թվականի օգոստոսի 16-ին՝ սրտի կանգի պատճառով։
Հայտարարության համաձայն՝ այցելուները պետք է ունենան Elvis Week Property Pass թեւոնցները, որոնք կարելի է ձեռք բերել 28.75 դոլարով։
Գործակալության տվյալներով՝ շատ երկրպագուներ իրենց դժոհությունն են հայտնել։Նրանցից ոմանք հայտարարել են, որ ներկա չեն լինի հաջորդ հիշատակի արարողությանը։


























